1422 դիտում
17:34 01-08-2022
Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի. Արա Թորանյանի հոդվածը
Ներկայացնում ենք Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Arménie ֆրանսալեզու ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի խմբագրականի թարգմանությունը, ուր անդրադարձ է կատարվում Հայաստանի կառավարության և Ֆրանսիայի հայ համայնքի գործակցության, ինչպես նաև վերջերս Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու աղմուկ բարձրացրած թեմայի մասին։ Արա Թորանյանը նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Խորհրդի (CCAF) համանախագահն է:
Հուլիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի։ Այն կանխատեսելի էր առնվազն 2021 թվականի հունիսի 30-ից, երբ Սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիայում, տեղի համայնքին գրեթե անհայտ հայկական կազմակերպության հետ ստորագրեց համագործակցության համաձայնագիր, որը հավակնոտ անվանվում ուներ՝ «համապարփակ և ուժեղացված», և այդ կազմակերպությանը տալիս էր Հայաստանի կառավարությունը Ֆրանսիայի իշխանությունների մոտ ներկայացնելու ուռճացված իրավունք։ Դա անպատշաճ մի նախաձեռնություն էր, որն ակնհայտորեն ուղղված էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) դիրքերի թուլացմանը։ Վերջինը մինչ այժմ Ֆրանսիայի Հանրապետության կողմից՝ Ելիսեյան պալատից մինչև տեղական և տարածքային իշխանություններ, ընդունված է որպես հայկական ասոցիատիվ համայնքի հետ երկխոսության միասնական ներկայացուցիչ ու զրուցակից, ինչն աննախադեպ առաջընթաց է հայազգի ֆրանսիացիների համար։
Մեկ տարի անց, մի շարք սադրանքներից հետո, հայ ակտիվ ու նշանավոր գործչի նկատմամբ կիրառված խայտառակ վերաբերմունքը ամենադաժան կերպով վավերացնում է Երևանում Զարեհ Սինանյանի ղեկավարած վարչակազմի և սփյուռքի կազմակերպությունների կարևորագույն դաշնության՝ CCAF-ի միջև խզումը։ Պետք չէ պատճառը սխալ տեղ փնտրել. ՀՅԴ-ի համաշխարհային գրասենյակին նրա անդամակցությունից զատ Մուրադ Փափազյանն առաջին հերթին թիրախավորված էր CCAF-ի համանախագահ լինելու համար։
Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ վերոնշյալ իրադարձություններին զուգահեռ, Դաշնակցության համաշխարհային բյուրոյի նախագահ, կանադացի Հակոբ Տեր-Խաչատուրյանը, առանց որևէ խնդրի, շրջում էր Հայաստանում։ Եվ այն, որ Փաշինյանի մանդատի օրոք իր կուսակցության ոչ մի առաջնորդի մուտքը Հայաստան երբևէ չի խոչընդոտվել, ով, ավելին, կարծես թե շատ լավ է համակերպվում այս ընդդիմության կեցվածքի հետ, որը որքան աղմկոտ, նույնքան էլ անվնաս է իր ժողովրդականության համար։
Ուրբաթ՝ հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակի կողմից բարձրաձայնված հիմնավորումը (Մուրադ Փափազյանի դերը «անցյալ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան դիմաց վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության շարասյան վրա հարձակումը կազմակերպելու գործում»), համոզիչ չէ։ Եվ սա առնվազն երեք պատճառով։
Նախ, այս «հարձակումը», որը որքան էլ որ քաղաքական առումով ողորմելի է, այնուամենայնիվ՝ ոչ հանցագործություն է, ոչ էլ իրավախախտում։ Դասվելով որպես քիչ թե շատ հանդուրժվող բողոքի ակցիաների շարքին, որոնք չեն սպառնում մարդկանց ֆիզիկական անվտանգությանը, այս ցույցը առաջ չբերեց որևէ քրեական հետապնդում ֆրանսիական կողմից, ոչ էլ պաշտոնական բողոք Հայաստանի կառավարության կողմից:
Սույն դեպքից հետո Մուրադ Փափազյանը բազմիցս մեկնել է Հայաստան՝ առանց որեւէ խոչընդոտի։ Վերջապես, չկա նրա ներգրավվածության որևէ ապացույց այս միջադեպում, որի համար նա չի կարող պատասխանատու համարվել քանի որ ոչ՛ ներկա էր ոչ՛ մասնակցել էր և ոչ էլ սատարել։
Ավելին, առնվազն ուռճացված չէ՞ մեկ տարի անց վարչապետի մեքենայի վրա հավկիթի ու լոլիկի նետումն ու վիրավորանքների հնչեցումը (քայլեր, որոնք, իհարկե, անընդունելի են) որակել ահաբեկչություն։ Մի փոքր ավելի չափավորությունը ողջունելի կլիներ, հատկապես այն քաղաքական գործիչների կողմից, ովքեր իշխանության եկան փողոցային պայքարի ճանապարհով, թեև հետագայում այն լեգիտիմացվեց ժողովրդավարական ճանապարհով:
Ոչ ոք, իհարկե, չի հավատում այս «բացատրություններին», որոնք պետք է արդարացնեն հարձակումը հայկական ժողովրդավարության վրա և ծանր հարվածը ֆրանս-հայկական ասոցիատիվ աշխարհին: Մյուս կողմից, հստակ է, որ այս խտրական որոշումը Սփյուռքի գերագույն հանձնակատարի (որին, ցավոք, ըստ երևույթին, վարչապետն ականջալուր է լինում) և CCAF-ի միջև լարվածության բարձրացման գագաթնակետն է։ Պարոն Զարեհ Սինանյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր ցույց տալով իր ոչ կոմպետենտ լինելը, ակնհայտորեն չի ներում այս միասնական կառույցին իրեն ոչնչով պարտական հաջողությունները, որոնք, մեկ անգամ ևս ընդգծում են սեփական թերությունները։ Որքա՜ն ուրախ կլինեինք տեսնել նրա թեկուզ փոքր, խորհրդանշական ներդրումը, ցեղասպանության ժխտման դեմ համայնքի պայքարին: Կամ լսել, թե ինչպես է նա քաջալերում և շնորհավորում ասոցիացիաների այս ֆեդերացիային ընդհանուր գործի օգտին արված ահռելի աշխատանքի համար։ Բայց Գլենդելից ժամանած այս Գերագույն հանձնակատարը ոչ միայն անտեսեց Ֆրանսիան, ստորագրելով տխրահռչակ «կոնվենցիան» պատեհապաշտ շողոքորթների մի խմբի հետ, որոնք հավակնում էին ներկայանալ որպես այլընտրանք CCAF-ին, այլև այդ քայլից հետո նա չդադարեց աշխատել Ֆրանսիայի հայերի թուլացման և ապակայունացման ուղղությամբ։
Սխալը սխալի հետևից գործելով՝ այս բարձրաստիճան պաշտոնյան մեկ տարի շարունակ բազմապատկել է խեղաթյուրող հնարքներն ու ստերը՝ նպաստելով տարաձայնությունների ավելացմանը մի համայնքում, ուր ամեն ինչ քիչ թէ շատ աշխատում էր կամ առնվազն աշխատում էր անհամեմատ ավելի լավ քան այլուր։ Ի հավելումն միության թշնամիների աջակցության, հարկ է նշել նաև նրա սուտ խոստումը, երբ ձևացնելով, թե միանում է CCAF-ին, որպեսզի վերջինս կազմակերպի իր շրջագայությունը Ֆրանսիայում 2022 թվականի փետրվարին, նա միաժամանակ աջակցել էր CCAF-ի դեմ գործող պատեհապաշտների նույն խմբին՝ մասնակցելով Փարիզի 15-րդ թաղամասի քաղաքապետարանում հանրային մի հանդիպման, որի մասնակիցների թիվը … չէր անցնում 50-ը:
Հիշեցնե՞նք արդյոք նրա մեգալոմանական տենդի բռնկումները, երբ խնդրեց CCAF-ին կազմակերպել իր անձի հարցազրույցները ֆրանսիական հեռուստատեսությամբ՝ անկասկած համարելով, որ ինքը Ֆրանսիայում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Արժե արդյո՞ք հիշել նրա ծիծաղելի առաջարկը` յուրաքանչյուր համայնքում «քաղաքական հանձնակատարների» նման «ռեֆերենտներ» նշանակելու մասին՝ դրանով իսկ ի ցույց դնելով իշխանության իր ծարավը:
Նրա քմահաճույքների ու բացթողումների և CCAF-ի դեմ արտահայտած խեղաթյուրումների շարքը երկար է։ Սույն թվականի հուլիսի 19-ին «24News»-ին տված հարցազրույցում նա զրպարտեց մեր կառույցն ու զգուշորեն խուսափեց նշել, որ խոսքը ոչ թէ մի որևէ կառույցի մասին է, այլ՝ շուրջ հարյուր ասոցիացիաներ միավորող ֆեդերացիայի։
Վերջերս, ստալինյան ժամանակաշրջանին վայել կեցվածքով, նա համարձակվեց նույնիսկ պնդել, որ CCAF-ը խոչընդոտ է Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների հարաբերություններում (թեև ամեն ինչ ճիշտ հակառակն է), ընդգծելով որ այս կառույցի համանախագահները երկու «զարմիկներ» են, կարծես թէ այդ ընտանեկան կապը անպարկեշտության ազդակ լիներ․․․ Արդյո՞ք այս տողերի հեղինակը Մուրադ Փափազյանի «զարմիկը» չեր երբ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նրան ընդունում և ողջունում էր։ Ինչպե՞ս չհիշատակել հունիսի վերջին հանձնակատարի կատարած այցը Ֆրանսիայի հարավ և հանդիպումը մի փոքր խումբ հայերի հետ, որոնց ոմանք «նիցցացիներ» կամ «թուրք» են անվանում՝ ցեղասպան պետության հետ նրանց սերտ կապերի պատճառով։ Դա այն նույն անհաջող խմբակն է, որ ամեն կերպ մասնակցել է ֆրանսահայ համայնքի պառակտմանը միտված զանազան նախաձեռնություններին (Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցու ներսում պառակտման կազմակերպում, շինարարական ծրագրի պատրվակով Սևրի հայկական վարժարանին տիրանալու փորձ, ինչպես նաև CCAF-ի նկատմամբ ընդդիմության կազմակերպում 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ երևի նրան պատժելու համար, քանի որ CCAF-ին հաջողվել էր Արցախին ու նրա անկախությանն ի նպաստ այդքան աջակիցներ գտնել, որոնց շարքին՝ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային Ժողովը, ինչն աննախադեպ երևույթ էր աշխարհում)։
Ցավալին այն է, որ հնարավոր չէ սփյուռքի հետ այդքան անլուրջ ու անպատասխանատու լինել առանց վնասելու Հայաստանի շահերին։ Թող այս գերագույն հանձնակատարը ոչնչի չծառայի, բայց նրա այդքան վնասակար լինելը վտանգավոր է: Եվ դա վնասում է ինչպես Հայաստանի հզորացմանը, այնպես էլ կառավարության ղեկավարի իմիջին։
Արժե՞ արդյոք խառնել Նիկոլ Փաշինյանի անունը գերագույն հանձնակատարի պղտոր գործերին։ Պետք չէ այդ քայլին գնալ, քանի որ թավշյա հեղափոխության առաջնորդի ծանր պարտականությունը, որին հայ հասարակությունն այդքան շատ է պարտական զանազան ոլորտներում, ներկա համատեքստում նման է Հերկուլեսի աշխատանքին։
Ահա ինչու նա պետք է հետևություններ անի այս հանձնակատարի գործունեությունից, որն օգնելու փոխարեն իրեն վնասում է, լարվածությունը հանդարտելու փոխարեն ավելի է սրում, կոնֆլիկտ է ստեղծում, երբ խնդիրները պետք է լուծվեն, և որն հատկապես ձգտում է թուլացնել Հայաստանի ուժն ու կշիռը Անվտանգության խորհրդի անդամ Ֆրանսիայի պես կարևոր երկրում։
Ուստի այս պայմաններում ավելի քան հրատապ է վերջ տալ այս անարդյունավետ և ապակառուցողական հաջորդականությանը։ «Nouvelles d’Arménie Magazine»-ի ամառային համարում հրապարակված իմ խմբագրականը կոչ էր անում «հանդարտեցնել խաղը»: Հակառակ դրան՝ այդ կոչից ի վեր, ցավոք, ականատես ենք եղել միայն էսկալացիային նպաստող քայլերի։ Հետևաբար թույլ տվեք այսօր կոչ անել Հայաստանի իշխանություններին ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ հնարավորինս արագ սուլելով խաղի ավարտը։ Եվ փոխանակ փորձել ոչնչացնել այն, ինչ չեն կարողանում վերահսկել, թող համախմբեն Սփյուռքը, որ Հայաստանի կարևոր լծակներից մեկն է աշխարհում, որի փայլուն ապացույցն է, օրինակ, ֆրանսիայում հայ համայնքի կատարած աշխատանքը․․․
Արա Թորանյան
Nouvelles d’Arménie Magazine

Նմանատիպ նյութեր
1539 դիտում
12:25 22-07-2022
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան
1379 դիտում
17:45 20-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը