157938 դիտում
17:11 01-08-2022
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում, ոստիկանությունը որոնում է 35-ամյա Բոզոյանին, ով կասկածվում է 25-ամյա Հաջաթյանին փախցնելու մեջ
SHAMHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, ոստիկանության տարածքային բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․ Հաջաթյանը, ով հայտնել է որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, իրենց գյուղից դեպի մարզ տանող ճանապարհին առևանգել են իր աղջկան՝ 25-ամյա Կ․ Հաջաթյանին։
Ահազանգով մեկնած ոստիկաններին հայրը հայտնել է, որ իր աղջկան առևանգել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Բոզոյանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ․ Հաջաթյանին և Ա․ Բոզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)