211652_close_icon
views-count85123 դիտում article-date 20:08 28-07-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. եղբայրը դանակով հարվածել է եղբորը, Սևանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերոով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ-ն է։

Մինչ բժիշկներն բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Սևանի ոստիկաններն ու քննիչները, ապա նրանց միացած քննիչ Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ-ին իրենց գյուղում իրենց տան բակում դանակով հարվածել է եղբայրը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ն։ 

Ըստ բժշկի հայտնածի՝ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում։ 

Սևանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Գուրգեն Խ-ին, ով այնուհետև մոր դիմումի հիման վրա տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սևան» հոգեկան առողջության կենտրոն։ 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։ 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավթյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր