1061 դիտում
14:52 28-07-2022
ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրների հետ, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու և առաջացած խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրը տեղակայված է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է X-XIII դդ. Հաղպատ վանական համալիրի առկա խնդիրներին:
Մասնավորապես՝ հրատապ լուծում է պահանջում համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգումը, որոնցից հյուսիսայինը գտնվում է վթարավտանգ վիճակում, առկա են 5-8 սմ ճաքեր ամբողջ բարձրությամբ, ինչը հետևանք է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի: Քննարկման արդյունքում որոշվել է միջոցներ ձեռնարկել վերականգնման աշխատանքների իրականացման համար (Հաղպատ վանական համալիրի պարսպապատի աշտարակի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների նախագիծ):
Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աշխատանքային խումբը ծանոթացել է վերականգնման աշխատանքների ընթացքին և քննարկել արևմտյան խաչթևի ծածկասալերի հեռացման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ ծառարմատների ազդեցությամբ պայմանավորված հարթ երեսապատի խոշորածավալ քարերի շարվածքից դուրս մղման դեպքերը, ինչը պահանջում է լրացուցիչ լուծումներ:
2022 թ. ընթանում են նաև ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքային խումբը ծանոթացել է այս տարի պատվիրված պարսպապատի և աշտարակների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկել քաղաքատեղիի բաղնիքների պեղման արդյունքում բացված բացառիկ hիպոկաուստ համակարգի (հռոմեական ջեռուցման համակարգ) ցուցադրման առավել մատչելի հնարավորությունները, պեղված հատվածների վերականգնման և ամրակայման հնարավորությունները:
Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր
892 դիտում
18:12 05-09-2024
ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի
Այս բաժնից
907 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1054 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2257 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան