1282 դիտում
10:47 28-07-2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը Բաքուն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար պետք է հավասարապես հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, եւ փոխզիջումներ լինեն: Եթե այսօր Էրդողանն առաջընթաց չի տեսնում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, ապա նշանակում է, որ Ադրբեջանն է հանդես գալիս 44-օրյա ագրեսիայի դիրքերից՝ մոռանալով, որ քաղաքական բանակցություններում ռազմական տեխնիկայի առավելության փաստարկի օգտագործումը ոչ միայն ընդունված չէ, այլեւ դիվանագիտության նորմերով արգելված է:
Այսպիսով՝ հայ-թուրքական հարաբերություններում եթե պաշտոնական Անկարան առաջ է քաշում Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայմանը, իսկ մյուս կողմից էլ դժգոհում հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հարցում հստակ քայլերի բացակայությունից, հետեւաբար՝ Անկարան իր մտահոգությունները եւ դժգոհությունները պետք է հայտնի Բաքվին: Բայց քանի որ Ալիեւը իր բոլոր քայլերն ու կարգավորման գործընթացների հիմքում դրած պահանջները համաձայնեցնում է Էրդողանի հետ, Թուրքիայի առաջնորդը կարգավորման գործընթացի դանդաղման պատճառը պետք է փնտրի սեփական վարքագծում եւ արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրած սկզբունքներում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը