«Դիմադրություն» շարժումն ուրբաթ հանրահավաք կանի
Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:30 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը։
Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից։
Նախորդ շաբաթ հանրահավաքը չէր կայացել շոգ եղանակի պատճառով։