211652_close_icon
views-count11136 դիտում article-date 19:14 20-05-2022

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի, վաղը Նիկոլի` Բրյուսել այցից առաջ, ձեզ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի, և օրը հանրահավաքով չի ամփոփի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները այսօրվա հանրահավաքը չի կայանա։ Հանդիպում ենք վաղը 18։00–ին՝ Ֆրանսիայի հրապարակում։ Վաղը՝ 18:00—ին՝ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ, կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի ներկայաությունը  Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին։  Մայիսի 22–ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպման։

Մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք ոչ եք ասում կապիտուլյանտին, դուք դրանով հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու,  Հայաստանի հանրապետությունը ներկայացնելու»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ վաղվա հանրահավաքին շատ մանրամասն կներկայացնեն նաև իրենց պատկերացումները, սկզբունքները ու տեսակետը Արցախյան հիմնախնդրի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր