211652_close_icon
views-count2041 դիտում article-date 11:35 26-07-2022

Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 55․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի մարտի մեկին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այն ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սարկազմով հայտարարում էր, թե Սարգսյանին առաջադրելով՝ ասես արեւ է իջել Հայաստանի վրա: «Հիմա մենք նախագահի թեկնածու ունենք, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Ու հիմա ես նայեցի նրա՝ մեզ բաժանված կենսագրությունը. նրա քաղաքացիության հարցը մեկից մեկ համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք այսօր ՀՀ-ի նախագահ չեք ընտրում, դուք այսօր ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրում»,- նշում էր նա:

Նման միտք վարչապետ Փաշինյանը նաեւ 2018-ի ապրիլի 8-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էր հայտնում. «Պատկերացնո՞ւմ եք ՀՀ նախագահ, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից… Սա անարգանք է պետության նկատմամբ: Նրա համար քաղաքացիություն նշանակում է ինչ-որ պաշտոն՝ կլինի դեսպան, վարչապետ, նախագահ կամ այլ բան, իսկ երբ նրան պաշտոնից հանել են, քաղաքացիությունից հրաժարվել է: Կարծում եմ՝ այսպիսի արարք թույլ տված մարդը նախեւառաջ բարոյական իրավունք չունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Նա չի կարող որեւէ լուրջ գործունեություն ծավալել, ու նա չի կարող օգուտ տալ ՀՀ-ին, որովհետեւ ստի վրա ճշմարտություն գոյություն ունենալ չի կարող: Ստի վրա առաքինություն կառուցել չի կարելի»:

Նորից մարտի մեկին, բայց արդեն 2019-ին, նախկին նախագահ Արմեն Սարգսյանը անչափ ուրախ էր տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Լավ ավանդույթ է դարձել հանդիպել իրար»,- ասում էր Սարգսյանը, որի ասածը վարչապետ Փաշինյանն էր շարունակում. «Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները հաճախակի են դարձել, ինչի ժամանակ մի շարք հարցեր ենք քննարկում»:

Նորից 2019-ին՝ դեկտեմբերի 12-ին, Փաշինյանն ասում էր, որ նախագահի, կառավարության ու ԱԺ-ի միջեւ լավ, աշխատանքային միջավայր է ձեւավորված: Ի՞նչ է ստացվում. նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցրել ու ստել է քաղաքացիներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր