211652_close_icon
views-count59179 դիտում article-date 17:12 24-07-2022

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավորներին, որոնցից երկուսը երեխաներ են, առաջինը օգնության են հասել «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Մուխայի խաչմերուկում», դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին՝ կոտրելով երթևեկութունը կարգավորող ցուցանակները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ երեխաներ, 1-ը՝ կին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության աշխատակիցներ՝ բժիշկ Վարդգես Մովսեսյանը, ավագ բուժքույր Անի Սիմոնյանը, ապագա բժիշկ Օլյա Նախչվանյանը և բուժքույրեր Լուսինե Ավդալյանը, Լիլիթ Գրիգորյանը ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ նրանց տեղափոխել են «Գավառ» ԲԿ։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ազգականներն են։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

​[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր