211652_close_icon

Դիլիջանում անարխիա է․ «Իրավունք»

views-count3531 դիտում article-date 09:49 15-07-2022
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» խմբագրություն են ահազանգել մի խումբ դիլիջանցիներ, որոնք ասում են, որ. «Դիլիջանի մանկապատանեկան մարզադպրոցն անօրինական կարգով՝ 15 օրով վերածել են «լագերի», իսկ գումարները վերցրել է դպրոցի տնօրենը՝ Գարիկ Բաղդասարյանը, ով փողերը, ըստ երեւույթին, կիսում է համայնքապետի հետ:

«Տեր տիրական չկա, ով ինչ ուզում, անում է այստեղ: Ու ոչ ոք չի ուզում խոսել, վախենում են: Մի խոսքով՝ Դիլիջանում անարխիա է»,- ասաց մեր խմբագրություն զանգահարած բնակչուհին, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Այս մտահոգությունների հետ կապված՝ դեռ կփորձենք պարզել պատկան իշխանական օղակների կարծիքը: Բայց, անկեղծ ասած, հույս չկա, որ հստակ բան կասեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր