211652_close_icon
views-count2427 դիտում article-date 09:25 10-09-2021

Դիլիջանում թեժ ընտրություններ են սպասվում. լուրջ ռեսուրս ունեցող թեկնածուներ են առաջադրվում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով:

Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում են կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր