Պետք է ոչ թե շենքը հանենք վաճառքի, այլ ընկերությունը, այդ թվում շինթույլտվություններով. Նիկոլ Փաշինյան
Մեր իշխանության շրջանում իրականացված մասնավորեցումների հետ կապված խիստ վերահսկողություն պետք է ունենանք ներդրումների կատարման ընթացքի նկատմամբ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաեւ պետք է կողմնորոշվենք, թե ինչ վերաբերմունք ենք որդեգրում նախկինում կատարված այն մասնավորեցումների հետ կապված, որտեղ ներդրումային պարտավորությունները կատարված չեն: Այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունենք: Եթե սկսում ենք այդպիսի գործընթաց սկսում ենք, պետք է կողմնորոշվենք, թե ինչ վերաբերմունք ենք դրսեւորելու:
Հաջորդը, պետական գույքի մասնավորեցման կամ վարձակալության հետ կապված գրավչության հարցն է: Մենք դեպքեր ունենք, որ պետական գույքը դրվում է մասնավորեցման մրցույթի, բայց մասնակցություն չի լինում: Պետք է գույքը առանց պարտավորություններով ծանրաբեռնվածության բերենք, հասցնենք մաքուր վիճակի, որոշակի ծրագրային հեռանկար բացելով պետք է դնենք մասնավորեցման: Այսինքն ոչ թե շենք վաճառենք, այլ դրան տանք իրավակազմակերպական ձեւ, հետագա զարգացման համար որոշակի հորիզոն բացենք, եւ վաճառքի հանենք ընկերությունը, ոչ թե միայն շենքը, այդ թվում շինթույլտվություններով»,-ասաց Փաշինյանը: