211652_close_icon
views-count48524 դիտում article-date 20:32 13-07-2022

Արաբկիրի ոստիկանները իրականացրել են «Վնասազերծել մինչև սահման» օպերացիան. նրանք բռնել են 4 իրանցիների, ովքեր կասկածվում են Երևանում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ապա  ստացված օպերատիվ տվյաները համադրելով ու վստահ լինելով, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրում է «Վնասազերծել մինչև սահման» անվանումը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, այնուհետև համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես  Արիստակեսյանի հետ, սկսում են այդ օպերացիայի կատարումը:

Արդեն Սյունիքի մարզում Արաբկիրի ոստիկաններն ու Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, համագործակցում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի և ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժնի օերլիազորների հետ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին  դարանակալում են, ապա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով  կանգնեցնում են որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները հենց  Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա  Հուսեին Դ.-ին և  32-ամյա Ալի Ա.-ին:

Վերջիններս ավազակային  հարձակում կատարելու կասկածանքով  բերման են  ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի  252 հոդվածի  2-րդ մասի  3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան:

Դեռ դեպքի վայրում, երբ ոստիկաններն ու քննիչները գործողություններ էին կատարում, այնտեղ ներկա գտնվող  իրանցի մի քանի քաղաքացիներ, ովքեր տիրապետում էին հայերենին, ասում էին.  «Մի քանի րոպե տևեց: Երեսները փակած, ատրճանակով մտան ներս, էնտեղի մարդկանց տվին պոլերին, կապրտեցին , ծեծեցին ու  դոլար, ոսկի, հեռախոս  գողացան տարան: ճիշտն ասած, հույս էլ չունենք, որ կբռնվեն, ասում էին նրանք ու հիմա պարզվեց, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի էին, այլ  կատարողների ինքնությունն էլ  էր պարզ»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել էին տարածքը: Դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, դեպքի վայրում էլ զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր  քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել էին նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի: Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվեց: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր