1528 դիտում
09:37 13-07-2022
Ի՞նչու է Կրեմլը ցանկանում ուկրաինացիներին տրամադրել ռուսական անձնագրեր․ «Ամերիկայի ձայն»
Կիևի կողմից հնչեցված դեպի հարավային օկուպացված շրջաններ հակահարձակման հնարավորության մասին հայտարարության պայմաններում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրում Ուկրաինայի բոլոր բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ուկրաինայի ԱԳՆ-ն այս քայլը որակել է որպես երկիրը զավթելու քաղաքականության և «Պուտինի նոր անձնագրային ֆանտազիաների» շարունակություն։
Նախկինում Կրեմլի ծրագրերը անձնագիրներ տրամադրելու հարցում վերաբերում էին միայն Դոնբասի ինքնահռչակ միավորներին, ինչպես նաև օկուպացված Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակչությանը:
2019-2022 թվականներին Դոնբասի ինքնահռչակ միավորների մոտ 18 տոկոսը ստացել է ռուսական անձնագիր։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Պուտինի՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պարզեցված կարգի մասին որոշումը գնահատել էին որպես Ուկրաինայի ժողովրդին ենթարկելու փորձ։
Ակնհայտ է Կրեմլի ընդհանուր առմամբ վրդովվածությունը Ուկրաինայում տեղի ունեցածով, ասում են փորձագետները:
Պուտինի հրամանագիրը խախտում է քաղաքացիության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքները, կարծում է քաղաքագետ Անդրեյ Օկարան։ Բացի այդ, նրա կարծիքով, այս գործողության մեջ թաքնված են միանգամից մի քանի գաղտնի ուղերձներ։
«Հրամանագիրը պետք է ընթերցվի այնպես, որ Ուկրաինան պետություն չէ, ու նման պետություն սկզբունքորեն չպետք է գոյություն ունենա, և այդ պատճառով Ուկրաինայի բոլոր բնակիչները կարող են դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ»,- «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանն է ասել քաղաքագետ Օկարան: «Կրեմլն այստեղ բացահայտել է իր իրական նպատակները՝ այսպես կոչված պատմական սխալի ուղում՝ Ուկրաինայի վերացում որպես պետություն: Սա ևս մեկ անգամ շեշտում է Պուտինի իրական մտադրությունները և ընդգծում այն նպատակները, որոնք առկա են այսօր։ Եթե ինչ-որ մեկը պատրանքներ ուներ այս հաշվով, ապա մենք պետք է վերջապես հրաժարվենք դրանցից»:
Հրամանագիրն ակնհայտորեն քարոզչական բնույթ է կրում, ասում է Անդրեյ Օկարան։ Նրա խոսքով՝ Կրեմլը ցանկանում է աշխարհին ցույց տալ իր տոկունությունը՝ այս հրեշավոր ընթացքը շարունակելու հարցում, և միևնույն ժամանակ սատար կանգնել կասկածողներին, որոնց թիվը բազմապատկվում է, քանի որ հակամարտությունը ձգձգվում է։
«Նույնիսկ հրամանագրում նկատելի է շատ բարձր էմոցիոնալ բաղադրիչ։ Դա ցույց է տալիս Կրեմլի զայրույթն ընդհանրապես Ուկրաինայում տիրող իրավիճակից։ Դա պետք է դիտարկել նույն համատեքստում, ինչպես ռազմաճակատներում ռուսական զորքերի ձախողումները և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում զենքի պահեստների վրա հարձակումները»,- եզրափակեց քաղաքագետը։
Իր հերթին, Քարնեգիի հիմնադրամի ավագ վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը կարծում է, որ Պուտինի հրամանագիրը ցույց է տալիս Կրեմլի կողմից սանձազերծված պատերազմի նպատակների շարունակական անորոշության մասին, որը նպաստում է Ուկրաինայում տիրող այս «մղձավանջի երկարացմանը»։
«Ինչ վերաբերում է օկուպացված տարածքները պահելու, այնտեղի բնակչությանը կերակրելու և ավերված քաղաքները վերականգնելու տնտեսական և մարդկային ռեսուրսներին, ապա Մոսկվան նույնպես դրանք բացարձակապես չունի»,- ասել է նա «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։ «Դա անտանելի բեռ է։ Պատահական չէ, որ խոսակցություններ եղան, որ պատրաստվում են այս նպատակի համար պետական աշխատողներից գումարներ գանձել՝ նվազեցնելով նրանց աշխատավարձերը, որպեսզի այս բեռն ընկնի զարգացած շրջանների բյուջեի վրա, օրինակ Մոսկվայի և Մոսկվայի մարզի։ Այս ամենը կարծես թե անխուսափելի է, քանի որ անհնար է հավելյալ գումարներ ստանալ, հատկապես առաջիկա տնտեսական ճգնաժամի պայմաններում, որն արդեն զգացվում է»։
Եթե նոր տարածքները ձեռք բերեն ինչ-որ միջանկյալ կարգավիճակ՝ անկախ կամ իբր միացված Ռուսաստանին, ապա, բնականաբար, դա վերջ է դնում նույնիսկ չափազանց փխրուն խաղաղության հասնելու հեռանկարներին, բացատրում է Անդրեյ Կոլեսնիկովը։
«Եթե հանկարծ հնարավոր լիներ ինչ-որ կերպ սառեցնել հակամարտությունը, ապա նրանք կարող էին ցանկացած պահի հեշտությամբ ապասառեցնել այն, էլ չասած պարտիզանական պատերազմի մասին, որոնք ուժեղ դիմադրություն են ցուցաբերում օկուպացիոն վարչակարգերին: Եվ այս խնդիրը գալիք տարիների համար է: Ռուսաստանը կբացի ևս մեկ Պանդորայի արկղ»,- եզրափակեց Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբանը:

Նմանատիպ նյութեր
1283 դիտում
14:31 13-07-2015
Չինաստանը հրաժարվում է արտասահմանյան անձնագրեր տրամադրել ազգային փոքրամասնություններին. HRW
6147 դիտում
19:16 08-08-2017
ՍԱՊԾ-ն տրամադրել է սանիտարական անձնագրեր 6 ընկերության 37 փոխադրամիջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10917 դիտում
17:36 30-11-2017
ՍԱՊԾ-ն արդեն սանիտարական անձնագրեր է տրամադրել 642 փոխադրամիջոցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»