211652_close_icon
views-count2124 դիտում article-date 21:00 10-07-2022

Սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվել է, սակայն վերջնարդյունքը եղել է «կարկատած» ճանապարհ. Hetq.am

Լուսանկարում երևացող հիմնանորոգված ճանապարհը շահագործման է հանձնվել 9 ամիս առաջ: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղի կոչվող ճանապարհը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, հայտնում է Hetq.am-ը:

Սակայն, 114 մլն 674 հազ. դրամ արժողությամբ 1,436 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհն այս ընթացքում հասցրել են արդեն 3 անգամ վերանորոգել: Գյուղացիները պնդում են, որ այն կառուցվել է անորակ, իսկ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքի վրա:

Ճանապարհին բացված փոսերը ասֆալտով լցրել են օրեր առաջ: Սակայն, գյուղացիները փաստում են, որ մինչև տարեվերջ ևս մեկ վերանորոգման անհրաժեշտություն կլինի:

Մանրամասները՝ Hetq.am-ում:

Նմանատիպ նյութեր