211652_close_icon
views-count69858 դիտում article-date 12:36 10-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. վիրավոր օտարերկրացուն տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարեկները, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 10-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Հյուսիսային պողոտայում ոստիկանության պարեկային ծառայության  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արփի Սաֆարյանին ու Արամ Գևորգյանին մոտեցել են մի քանի քաղաքացի և հայտնել, որ պողոտայում վիրավոր քաղաքացի կա:

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել,  վիրակապել են վնասված դաստակը, ապ ահազանգել շտապօգնություն:

Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթպահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր