Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին։
Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նախագահական նստավայրի դռները միշտ բաց են ֆրանսահայ գործչի առաջ։
Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ մշտապես ուրախ է այցելել Հայաստան։
Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթական, հասարակական, տիեզերական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։ Թորանյանը շեշտել է, որ Ֆրանսահայ կազմակերպությունները մշտապես կանգնած են հայկական պետականության կողքին և բոլոր ջանքերը ներդնելու են ինչպես Հայաստանի զարգացման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման համար։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական շփումների շուրջ։