211652_close_icon
views-count696 դիտում article-date 14:25 07-07-2022

Տավուշի 80 դպրոցներ ամբողջությամբ կհագեցվեն լաբորատոր սարքավորումներով և գույքով

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի ու Համաշխարհային բանկի միջև 2022թ. մայիսի 19-ին և հունիսի 14-ին ստորագրվել է ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր»․ Դրամաշնորհ թիվ TF0B2692-դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխություն» նամակ-համաձայնագիրը:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը (Դրամաշնորհ թիվ TF0B2692) համահունչ է  ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն»  կետով  ամրագրված «մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը» դրույթին։ 

Վերոնշյալ փոփոխությունը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի մարզի թվով 80 դպրոցներում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն  և ՏՀՏ առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների, նյութերով և գույքով տրամադրման գործընթացը ամբողջական ապահովելու համար։

Նշված դպրոցները հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին  և չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը։

Նմանատիպ նյութեր