211652_close_icon
views-count2204 դիտում article-date 23:06 04-07-2022

Տրամաբանական կլինի, որ երրորդ երկրների քաղաքացիների շարժը Թուրքիայից Հայաստան և Հայաստանից Թուրքիա իրագործվի այս ամառվա ընթացքում․ Ռուբեն Ռուբինյան

tert.am-ը գրում է. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ, արդյունքի մասին պայմանավորվածություններ։

Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը․

«Պայմանավորվածություններից մեկն է՝ ամենասեղմ ժամկետներում հնարավոր դարձնել երրորդ երկրների քաղաքացիների շարժը Թուրքիայից Հայաստան և Հայաստանից Թուրքիա։ Դա բոլոր երկրների քաղաքացիները, բացի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներից։ Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, հիմա կայացրել ենք քաղաքական որոշում, տեխնիկական դետալները դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն՝ հատման վայրը, ռեժիմը և այլն։ Շատ կարևոր է, որ ժամկետը լինի իրոք սեղմ։ Տրամաբանական կլինի, որ այս պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»։

Նմանատիպ նյութեր