211652_close_icon
views-count13102 դիտում article-date 20:54 02-07-2022

Վրաերթ Երևանում. թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Միքայել Ղ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Ռայա Հ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Նա աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր