211652_close_icon
views-count1655 դիտում article-date 12:08 02-07-2022

Գնել Սանոսյանը հետևել է Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը երեկ հետեւել են Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին, զրուցել շինարարների, տեխհսկողների հետ։

Մասնավորապես, եղել են Մ-2-ի կմ196+000-կմ202+200 (6.2կմ) հատվածում, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով։ Այստեղ ճանապարհաշինական աշխատանքներ կատարում է «Գրիգոր Հարությունյան» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի, այս տարի կապալառուն աշխատանքները ավարտին կհասցնի։ Խոշորահատիկ ասֆալտբետոնե շերտն այստեղ ամբողջովին տեղադրված է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 943.9 մլն դրամ:

Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700-կմ167+600 հատվածը՝ 16,9 կմ երկարությամբ, անցնում է Վայոց ձորի մարզով։ Այստեղ շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, իրականացնում է գաբիոնային շարվածք եւ այլն։ Նախագծով նախատեսված է ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։

Ճանապարհահատվածները հիմնանորոգման շրջանակներում կկահավորվեն նաեւ անվտանգության տարրերով՝ կտեղադրվեն արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, կիրականացվի երթեւեկելի մասի գծանշում եւ այլն։

Նշենք, որ Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում են նորոգման աշխատանքներ։ ✅Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նմանատիպ նյութեր