Դրամահավաք՝ ուսուցիչների նվերների, ավարտական երեկույթի համար․ Գյումրու թիվ 11 դպրոցով կհետաքրքրվի հակակոռուպցիոն կոմիտեն. aravot.am
Aravot.am-ին հասած տեղեկություններով, հունիսի 27-ին Գյումրու թիվ 11 դպրոցի զինղեկ Կ․Գ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին՝ նշելով, որ դպրոցի տնօրեն Ա․ Գ․-ի ցուցումով 2022թ. մայիս ամսվա ընթացքում Գյումրու թիվ 11 դպրոցի 9-րդ դասարանի թվով 95 աշակերտներից յուրաքանչյուրից հավաքագրվել է 23.500-29.000 ՀՀ դրամ գումար։
Աշակերտները գումարը փոխանցել են դասղեկներին։ Հավաքագրված գումարից, ըստ հաղորդման, 15.000 ՀՀ դրամը նախատեսված է եղել ռեստորանի ավարտական երեկույթի համար՝ որպես մեկ աթոռի գումար, 6000-ական ՀՀ դրամը պետական փոխադրական քննությունների հանձնաժողովին և ուսուցիչներին հյուրասիրություն կազմակերպելու համար, 3000-ական ՀՀ դրամը՝ տնօրեն Ա.Գ․-ին և փոխտնօրեն՝ Գ․ Պ․-ին նվերներ գնելու համար։
Նվեր ստացող մյուս անձանց տվյալները ճշտվում են։ 5000-ական ՀՀ դրամ, ըստ զինղեկի, նախատեսել են ավարտական ալբոմների համար։
Մանրամասներն՝ այստեղ