211652_close_icon
views-count2343 դիտում article-date 13:51 29-06-2022

«Զանգեք, թող գան». ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ, հայտնում է News.am-ը։

Նշենք, որ գերեվարվածների հարազատները պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։  Նրանք վրդովվեցին, որ շուրջ մեկ ժամ է այստեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որեւէ մեկն ընդունելու է, թե ոչ, դեսպանը տեղում է, թե ոչ:

«Զանգեք, թող գան: Չեն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձեւ էին լինելո՞ւ»,-ասաց ծնողներից մեկը:

Ոստիկաններից մեկը կոչ արեց ավելորդ լարվածություն չստեղծել: Որոշ ժամանակ անց գերիների ծնողների, հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ, վիճաբանություն եղավ։ Ծնողները ցանկանում էին դեսպանատուն մտնել։ Մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր