211652_close_icon
views-count34256 դիտում article-date 10:29 26-06-2022

Երևանում 27–ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda-ին. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա  Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել  է կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:

Օպերատիվորեն ժամանել են նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Ալբերտ Թումանյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր