Չեմ հպարտանում արածովս, բայց այն իմ ճանապարհի մասն է. Զիդանը՝ Մատերացիին հարվածելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիացի հավաքականի լեգենդ Զինեդին Զիդանը վերհիշել է ԱԱ-2006-ի եզրափակչում Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիի կրծքավանդակին գլխով հարվածելու մասին։
«Չեմ հպարտանում արածովս, բայց այն իմ ճանապարհի մասն է։ Կասեմ, որ կյանքում միշտ չէ, որ մարդիկ ամեն ինչ իդեալական են անում։ Ես իսկապես դժվարին պահեր եմ ունեցել, այն դրա մի մասն է։
Կարծում եմ՝ Լիզարազյուն միակը կլիներ, որ կկարողանար ինձ զսպել։ Այո, նա կարևոր խաղացող կլիներ այդ երեկո, եթե կողքիս լիներ, և նույնիսկ այդ դեպքում կկարողանար օգնել։ Բայց անցյալը փոխել չես կարող»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
Այդ արարքից հետո Զիդանն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից, իսկ Ֆրանսիան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցներով, հայտնում է Armsport.am-ը: