2230 դիտում
20:39 18-06-2022
Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր. Կարին Տոնոյան
Եռաբլուրը մնում է կիսկառույց ու անմխիթար վիճակում....
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:
«Այսօր վաղ առավոտյան Եռաբլուրում էի, նվացող ինչ- որ կանչ արթնացրեց ու նորից տարավ..... նոր բացվող օրվա զովին անգամ անհրապույր ու անուշադրության մատնված այս սրբավայրում խաղաղվել չի լինում. տղաների սուրբ մարմինները վանդակաճաղերով բետոնապատեցին ու ճաքճքան արևի տակ հիմա ծաղիկներն անգամ 2 ժամ չեն դիմանում, չնչին քամոտ եղանակին անգամ փոշեթաթախ ես լինում ամբողջությամբ, իսկ խճապատ ու փոշոտ ճանապարհներով ամառային բաց կոշիկներով 2 մետր քայլել չի լինում...... 2 տարում մի ասֆալտն ի՞նչ է, որ հնարավոր չէր անել ասֆալտով իշխանության եկածներիդ համար....
Վերադարձա փշրված, թալանված ու կողոպտված հոգով՝ խլեցին մեզանից ամեն ինչ՝ զավակ, Հայրենիք ու հոգու հանգստություն......
Տարիներ առաջ Հայրենիք վերադարձա չհանդուրժելով ուրիշ երկրում միշտ օտար լինելու նվաստացուցիչ հոգեվիճակը, այսօր հարյուր անգամ ավելի նվաստացուցիչ է ապրել սեփական երկրում այսքան օտարված հոգով......
Մի բարակ թել է միայն կապում մեզ այս աշխարհի ու կյանքի հետ՝ տեսնել մեզ այսպես թալանած գազանների պատիժը......
Կտեսնե՛նք: Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր.......»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20555 դիտում
21:16 07-02-2021
Կարին Տոնոյան. Ուշ գիշերով գնացեք Եռաբլուր, այնտեղ ամեն օր ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ խորհուրդ են անում
67633 դիտում
09:31 07-11-2020
Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր. Կարին Տոնոյան
13388 դիտում
22:52 30-01-2021
Կարին Տոնոյան. Վախկոտներ, ձեր գերագույն վախկոտի հետ դուք չեք հասկանա՝ ինչ է Հայրենիք-մարդը
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ