20558 դիտում
21:16 07-02-2021
Կարին Տոնոյան. Ուշ գիշերով գնացեք Եռաբլուր, այնտեղ ամեն օր ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ խորհուրդ են անում
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԱՐԳԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ, ԵՎ ՔԵԶ ՀԵՏ ՀԱՇՎԻ ԿՆՍՏԵՆ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՀԶՈՐՆԵՐԸ.
«Նայում եմ սեփական Հայրենիքի համար արժանապատիվ պայքար մղելու անկարող, անկարողությունից ուրիշի (բոլորովին էական չէ՝ ռուսի, թուրքի, թե ամերիկացու) ստվերի տակ «ապահով» ապրելու ցանկությամբ տառապողներին ու մորմոքվում՝ դուք կարծում եք դրա համա՞ր մարտի նետվեցին ու զոհվեցին մեր տղաները, որ դուք սկուտեղի վրա իրենց Հայրենիքի անկախությունը ուրիշի՞ն մատուցեք...... անգամ չհամարձակվե՛ք:
Ուզում եմ հարցնել այդ երդվյալ «հավերժ բարեկամապաշտներին»՝ եթե վախենում եք մենակ ապրելուց, ապա ո՞վ է ձեզ խանգարում ապրել ձեր պաշտելի ապահով երկրներում, եթե դուք, կարծես թե, ուսյալ մարդիկ եք, ապա երբևէ չե՞ք լսել հայտնի խոսքերը՝«Չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր», եթե լսել եք, ապա ի՞նչ եք անելու, երբ ռուսի շահը նորից համընկնի թուրքի շահի հետ ու նա նորից հեռանա, ինչպես 100 տարի առաջ.....
Հիմա դուք բարեկամնե՞ր եք փնտրում, թե ձեզ լավ նայող «տերեր», եթե բարեկամներ, ապա ի՞նչ կարգավիճակով, այսպես կազմաքանդվա՞ծ, դավաճանված ու խեղճացա՞ծ... : Խոստովանեք, որ դուք անգամ Ռուսաստանի նկատմամբ ազնիվ չեք, որովհետև փորձում եք «միավորման, բարեկամության» քողի տակ նրան բեռ դառնալ, ձեզ նմանի հետ ո՞վ է ընկերություն անում. մեծերը միայն մատ են թափ տալիս, իսկ փոքրիկները վրադ ծիծաղում......
Հայաստանը միայն մի ճանապարհ ունի՝ այո՛, անտրամաբանական, այո՝ անհնարին թվացող, այո՝ գերմարդկային ճիգերով պահել իր ինքնիշխանությունը, ոտքի կանգնել և սեղմել ցանկացած բարեկամության ձեռք, բայց միայն արժանապատվորեն, միայն ինքնիշխան....
Հիշե՛ք, ազգը անհամեմատ ավելի բարձր համակարգ է, որն ունի ինչպես իր ֆիզիկակական, այնպես էլ իր հոգևոր և մտավոր դաշտերը: Այդ դաշտերը, հաճախ գործելով ներքին օրենքներով, կարող են իրականացնել քայլեր, որոնք հնարավոր չէ բացատրել այժմյան հասարակական պարզագույն օրենքներով: Այս պատերազմում, այն էլ միայն դավաճանության արդյունքում, պարտվել է միայն մեր ֆիզիկական դաշտը, բայց ազգի հոգևոր և մտավոր դաշտերում երբեք այսքան միավորման ու միասնական գործելու գիտակցման ձգտում չի եղել:
Հիշեք հայկական ժողովրդական ասացվածքը.«Այն, ինչ չգիտեն հայերն առանձին-առանձին, գիտե միասնական հայությունը».....
Եվ վերջում՝ ուշ գիշերով գնացեք Եռաբլուր, այնտեղ ամեն օր ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ խորհուրդ են անում...... ՆՐԱՆՔ կարող են խոսել, զգույշ եղեք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
20:39 18-06-2022
Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր. Կարին Տոնոյան
1197 դիտում
17:28 11-12-2020
Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար…
3815 դիտում
18:40 11-12-2020
Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար․ Պահեստազորի ավագ լեյտենանտ
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին