20618 դիտում
15:44 18-06-2022
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կոնդում առաջացած հրդեհի պատճառով հայտարարվել է վտանգավորության ԲԻՍ-1. ժամանել են մեծ թվով հրշեջներ, պարեկներ ու բժիշկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են պայքարել նախ՝ կրակի տարածման դեմ, ապա հրշեջ-փրլարարների հետ պայքարել են կրակի մարման դեմ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Ավետիսյանի և վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Էդգար Հայրապետյանը, Վարդգես Մկրտչյանն ու Պետրոս Վահանյանը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքները։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության խմբերը, որ, եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն տուժածին կամ տուժածներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)