521 դիտում
13:52 14-06-2022
Առանց այս 4 կարևոր գործոնների ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի. Աբրահամյան
Հայաստանում զորակոչը մեկնարկել է. Ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ հավելել է. «Այս ամենը զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։
Կա մի քանի գործոն, որը կապված չի փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։
Դրանք են՝
1. Ոգի
2. Կամք
3. Գաղափար
4. Կարգապահություն
Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1135 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1642 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում