Լարսի անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ. «Վերին Լարս» անցակետում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 11-ին, «Վերին Լարս» անցակետում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ:
Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։