211652_close_icon
views-count16653 դիտում article-date 10:56 12-06-2022

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի 1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 33-ամյա Միսակ Ղ.-ի վարած BMW մակնիշի, 34-ամյա Վահան Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 59-ամյա Գագիկ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուևղոր, Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Արփինե Ա.-ն, Opel վարորդ Գագիկ Խ.-ն և վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 35-ամյա Ալեսյա Մ.-ն, 28-ամյա Մարինա Վ.-ն, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Օլգա Մ.-ն՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց;

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժանանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Ռոման Հարությունյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Դ. Ասատրյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Մ ուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր