1211 դիտում
09:53 11-06-2022
Ընտրել են ամենահեշտ ու ամենավնասակար տարբերակը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ջրային պաշարների թեման առավել քան հրատապ նշանակություն ունի։ Իհարկե, երկրներ կան, որոնք ունեն ջրի անհրաժեշտ պաշարներ, սակայն խնդիրը կապված է դրանց ոչ ճիշտ կառավարման հետ։ Եվ այդ երկրների շարքում պետք է դիտարկել նաև Հայաստանը։ Առաջին հերթին հարցն առնչվում է Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի՝ Սևանա լճի թեմային։ Իսկ լճի մակարդակի բարձրացումն, ըստ երևույթին, ենթադրելու է, որ Հայաստանը կարող է իրեն ապահովել անհրաժեշտ քաղցրահամ ջրի պաշարներով և հասնել ինքնաբավության։
Այս համատեքստում Փաշինյանն իր իշխանության համար յուրահատուկ ձեռքբերում էր համարում Սևանի մակարդակի բարձրացումը, սակայն դա չխանգարեց, որ իշխանություններն անցյալ տարի շռայլորեն ջուր բաց թողնեին, ինչի արդյունքում արդեն այս տարի լճի մակարդակը մոտ 20 սմ-ով ցածր է անցյալ տարվա մակարդակից։ Սա բավարար չէ, օրերս էլ կառավարության նիստում որոշվեց բաց թողնել 170 մլն խմ ջուր։
Բացառված չէ նաև, որ ընթացքում նաև լրացուցիչ քանակությամբ ջուր բաց թողնելու որոշում ընդունվի։ Նույնիսկ բնապահպանների համար է զարմանալի նման ահռելի քանակությամբ ջրառը, քանի որ այս տարի գարունը բավական ջրառատ է եղել, և ջրամբարներում արդեն պետք է մեծ քանակությամբ ջուր կուտակված լիներ, որի արդյունքում կթուլանար Սևանա լճի բեռը։ Բայց քիչ չէ, որ հսկայական քանակությամբ ջուր բաց թողնելով՝ նպաստում են ջրի մակարդակի իջեցմանը, մյուս կողմից էլ՝ դրանով պայմաններ են ստեղծում, որ լճի համար խնդիրներ առաջ գան նաև էկոլոգիական տեսանկյունից։ Չէ՞ որ նաև ջրի մակարդակի իջեցումն է պատճառը, որ Սևանի էկոհամակարգի ցիկլը խախտվում է, և լճի ջուրը ամռանը ծաղկում է, որի արդյունքում նաև կորցնում է իր առողջարարական ու զբոսաշրջային նշանակությունը։
Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն ցանկանում ջրի ամբարման տարբերակներ մտածել, ձեռնամուխ լինել նոր ջրամբարների կառուցմանը, հոգ տանել, որ ջրամբարները լցվեն, ու ջուրը ռացիոնալ և խնայողաբար օգտագործվի։ Դրա հետ մեկտեղ՝ հարկ է զարկ տալ ինտենսիվ գյուղատնտեսությանը, կիրառման մեջ դնել կաթիլային ոռոգման համակարգը և թույլ չտալ, որ գյուղոլորտում անկումային տրամադրություններն իշխեն, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Միաժամանակ երկրի պարենային պահանջները բավարարումը ենթադրում է գյուղատնտեսական գործունեության համար բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծում։ Զուգահեռ անհրաժեշտ է քայլեր նախաձեռնել Արաքս գետի ջուրն օգտագործելու ուղղությամբ և թույլ չտալ, որ Թուրքիան օգտվի առիթից, կամայականորեն ջրամբարներ կառուցի ու ամբարի գետի ջուրը՝ հայկական կողմին թողնելով ձեռնունայն։
Այնինչ այս խնդրով զբաղվելու փոխարեն, Հայաստանը, պահանջվածից ավել քանակությամբ ջուր Սևանից բաց թողնելով Հրազդան գետով դեպի Արաքս, անընդհատ «ջրում է Թուրքիայի բոստանը»։ Հաշվի առնենք նաև, որ ջրային պաշարների խնդիրը հատկապես սրվել է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո։
Ջրային ռեսուրսներով հարուստ Արցախի ահռելի տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ Ադրբեջանը, որն ընդունակ է խաթարել գազամատակարարումը ցրտից սառչող արցախահայության համար, կարող է մի օր էլ ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ հարուցել կամ աղտոտել դեպի Արցախ, ինչու չէ՝ նաև Հայաստան հոսող ջրերը։ Ուստի անհրաժեշտ է այս ուղղությամբ ևս մտածել ու անհրաժեշտ դեպքում հարցը բարձրացնել նաև միջազգային հանրության առաջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8559 դիտում
21:21 06-02-2016
Աշխարհի ամենահեշտ ու հաճելի աշխատանքը, որ վարձատրվում է 32,000 դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6663 դիտում
21:05 30-10-2016
Շոկոլադ պատրաստելու ամենահեշտ և մատչելի եղանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
994 դիտում
21:25 17-06-2024
Ամենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն Քոչարյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը