211652_close_icon
views-count2376 դիտում article-date 13:10 05-06-2022

Բերման ենթարկելիս սև բերետները իմ ջարդված ձեռքը դիտմամբ սեղմել են՝ վնասելով այն. Մանուել Մանուկյանը տուժող է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախյան պատերազմի մասնակից  Մանուել Մանուկյանը:

«Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։

Դեպքի վերաբերյալ կա նաև տեսագրություն և կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարողացել շրջանցել մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը և ստիպված ոստիկանների մասով հարուցել է քրեական գործ։

Ինձ բերման ենթարկելիս սև բերետները իմ ջարդված ձեռքը դիտմամբ սեղմել են՝ վնասելով այն , ընդ որում, երբ նրանց ասացի, որ ձեռքս վիրավոր է, նրանցից մեկն ասաց . «գրողին թե վիրավոր չես» : Այս ամենը ֆիքսված է տեսագրությամբ։

Նրանք և նրանց նման ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ես ոչ մի արժանապատիվ հայ ոստիկանի հանդեպ խնդիր չունեմ, բայց երբ կա ոստիկան, ով իմանում է դիմացինը թուրքի կողմից վիրավորված է և այդպես է իրեն պահում, այ դրանց հանդեպ պետք է հետևողական լինել, այդպիսիները պետք է չեզոքացվեն և համակարգից հեռացվեն։

Ես երբեք չեմ խուսափել ոստիկանություն ներկայանալուց։

Այս կարևոր գործին մասնակցում է իմ պաշտպան, պրոֆեսիոնալ փաստաբան Գայանե Պապոյանը , ով բացի իմ շահերը պաշտպանելուց որպես Մանուել Մանուկյան, նաև պաշտպանում է վիրավոր զինվորի շահեր։ Այս գործը ոչ թե իմ անձին է միայն վերաբերվում, այլ իմ տեսակին։ Հուսով եմ, որ և՛ քննիչները, և՛ դատավորները գոնե այսպիսի դեպքերով պատասխանատվության կենթարկեն ոստիկաններին։

Հ.Գ Տեսագրության մեջ նաև կտեսնեք, որ մարդիկ կողքից գոռում են, որ վիրավոր է էս տղեն թողեք, դա ևս շատ կարևոր փաստ է»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր