211652_close_icon
views-count908 դիտում article-date 14:36 03-06-2022

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է, և այս առումով գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունն արդյունավետ կերպով զարգանում է։ 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության՝ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել  Հայաստանում զբոսաշրջության զարգացման  ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։ Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր