211652_close_icon
views-count8578 դիտում article-date 21:58 14-05-2017

Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշանակվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար

Իսպանիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ՄԱԶՀԿ) Վրաստանի մշտական ներկայացուցիչ Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշանակվել է ՄԱԶՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է aliq.ge-ն, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին: Պոլոլիկաշվիլին պաշտոնը կզբաղեցնի մինչև 2021 թվականը: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի թեկնածուն ընտրվում է ՄԱԿ-ի կազմում գտնվող նման կարևոր միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Ընտրությունները տեղի են ունեցել Մադրիդում կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստի շրջանակներում: Զուրաբ Պոլոլիկաշվիլիի թեկնածությանն աջակցել է խորհրդի անդամ երկրների մեծ մասը: Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պոլոլիկաշվիլիին, երախտագիտություն հայտնել նաև բոլոր այն երկրներին, որոնց աջակցությամբ այդ պաշտոնում ընտրվել է Վրաստանի ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր