211652_close_icon
views-count43824 դիտում article-date 11:31 02-06-2022

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 40-ամյա վարորդը «06»-ով հայտնվել է ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ, վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա-ն, ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 42-ամյա Հունան Ա-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվ են գործել Իջևանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին և ուղևորին։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր