211652_close_icon
views-count2798 դիտում article-date 20:52 29-05-2022

Թուրքի հետ գնալ խաղաղության՝ նշանակում է յաթաղանը ավելի մոտեցնել․ Դավիթ Ամալյան. Armeniasputnik.am

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը օրեր առաջ է վերադարձել Եվրոպայում համերգային շրջագայությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա կիսվել է տպավորություններով, անդրադարձել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների խնդիրներին, նրանց մտորումներին՝ հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Երգահանը խոստովանել է, որ երգն ինչ-որ չափով օգնել է կրկին վերագտնել իրեն, սակայն նախկինի պես ակտիվ չի ստեղծագործում, քանի որ երկիրը հիվանդ է, իսկ մինչ բուժման դեղամիջոց փնտրելը հարկավոր է անհապաղ ազատվել «թունավորումից»։

- Ի՞նչ տպավորություններով եք վերադառնում համերգային շրջագայությունից։

- Ասմունքող Մարինա Հովհաննիսյանի համառ կամքի շնորհիվ այդ հյուրախաղերը իրականություն դարձան։ Մարինայի ասմունքը, իմ ու կնոջս՝ Արմինեի մեներգներն ու զուգերգերը՝ Հայկ Նավասարդյանի նվագակցությամբ, մի քիչ նման էին ներկայացման։ Երկխոսություն կար՝ ջերմության և ասելիքի շուրջ։ Հանդիսատեսի խորհրդավոր լռությունից ես ավելի շատ վերցնում եմ, քան իմ երգերով կարող եմ տալ։

- Եղաք սփյուռքի բազմաթիվ համայնքներում։ Ինչպիսի՞ տրամադրություն էր տիրում։

- Գոնե սփյուռքը դատապարտված է միասնական լինելուն։ Հանդես եկանք 11 համայնքներում, ձեռք բերեցինք բավականին շատ ընկերներ։ Եղան նաև անմոռանալի հանդիպումներ։
Գերմանիայում բնակվող Փոքրիկ Վարդանի հոր ցանկությունը՝ տղային կնքել Շուշիում, իմ մեջ էլ նման նպատակ առաջացրեց։ Ես պատերազմի կոչ անող չեմ, ես դրա ամենավատ կողմերը տեսել եմ՝ և՛ ընկերների կորուստ, և՛ վերջում՝ ամենավատը, որ կուզեի, ոչ մեկը չտեսներ։ Բայց պատերազմին պատրաստ չլինելը մեզ մոտեցնում է բուսական կյանքին։ Այսօր թուրքը չի ասի՝ եղբայր, արի խաղաղ ապրենք․․․ Գուցե մի օր դա լինի, բայց այսօր մեր թշնամությունը գենետիզմի է հասել։ Այս վիճակում իրենց հետ գնալ խաղաղության՝ նշանակում է յաթաղանը ավելի մոտեցնել, կներեք՝ յաթաղանը մոտեցնել ոչխարներին։

Հարցազրույց ամբողջությամբ՝ Armeniasputnik.am-ում 

Նմանատիպ նյութեր