1240 դիտում
19:04 29-05-2022
Այս պարտվողականության և անելանելիության չարաբաստիկ քարոզը մեզնից ավելին է տանելու, քան պատկերացնում ենք. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևի ռազմատենչ ու սպառնալից ելույթից մեկ օր անց Ադրբեջանի սադրանքի հետևանքով մեր վիրավոր զինծառայողի՝ Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել, ցավոք, չհաջողվեց...Համբերություն և ուժ զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Երանի այս չդադարող ահաբեկչության պայմաններում վերջապես գիտակցենք, որ խաղաղության համար պետք է մարտունակ բանակ, պետք է համազգային դիմադրողականություն, զինվորը պետք է ունենա ամուր ու գիտակից թիկունք, ԱԺ պատգամավորները չպետք է ադրբեջանական թեզեր շրջանառեն, երկրի ղեկավարը պետք է ծառայի պետությանը, ոչ թե առաջնորդվի նախկիններին «հաղթելու» վտանգավոր մոլուցքով և հետքայլերի չդադարող քաղաքականությամբ: Այս պարտվողականության և անելանելիության չարաբաստիկ քարոզը մեզնից ավելին է տանելու, քան պատկերացնում ենք...
Ինչպես ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում մահապարտներին ուղղված իր հայտնի կոչում՝ «...Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև թշնամին այն նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք:
Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ, հիմա հարկավոր է արթնացում, ցնցում և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի...»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
409 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
613 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
535 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը