«Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակիչ փուլ․ Երևան կժամանեն գեղեցկուհիներ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստան կժամանի ինչպես ԱՊՀ անդամ երկրներից, այնպես էլ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 18 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի: Նրանք հաղթել են իրենց երկրների ստանդարտներով կայացած ընտրական մրցույթներում։ Մրցույթին պատշաճ ներկայանալու համար գեղեցկուհիները Հայաստան կժամանեն հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը: Եզրափակիչը կկայանա հունիսի 17-ին:
Մասնակիցների հետ ողջ ընթացքում կաշխատեն Ռուսաստանից հրավիրված մասնագետներ՝ բեմական խոսքի վարպետ, հոգեբան, դերասանի վարպետության մասնագետ, պարուսույց, բեմական կեցվածքի մասնագետ և այլն: Լավագույններին ընտրելու է ԱՊՀ-ից և այլ պետություններից ժամանած պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին, որի անդամների անունները կբացահայտվեն առաջիկայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։