211652_close_icon
views-count3480 դիտում article-date 15:26 12-08-2015

Աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ մասնակցել են «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթին. ֆոտոշարք

Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Ավանդաբար անցկացվող գեղեցկության մրցույթի մասնակիցները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին են ներկայացել երեկոյան զգեստներով և պատասխանել տրված հարցերին: Ելույթներից հետո ժյուրիի անդամները գնահատել են մասնակիցների արտաքին տվյալները, իրենց հարցերին վերջիններիս հնչեցրած պատասխանները: Որոշ ժամանակ անց ամփոփելով գնահատականները՝ ժյուրին հայտարարել է առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիների անունները: [color=#CC0000]«Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» տիտղոսին արժանացել է Թբիլիսին ներկայացնող Դիանա Տումանովան՝ 116 միավորով: [/color] [color=#204A87]1 միավոր պակաս է ստացել Ալեքսանդրիան ներկայացնող Մերի Հարությունյանը: [/color] [color=#F57900]Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսից ժամանած Լիլիթ Արվահին՝ 112 միավորով:[/color] Մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիները կպարգևատրվեն օգոստոսի 13-ին՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր