211652_close_icon
views-count1159 դիտում article-date 09:52 24-05-2022

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ. Արմեն Աշոտյան. News.am

Ամիսներ շարունակ մենք ահազանգում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային. Մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ և ահա 2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը և Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ, բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով, որպես դավաճանների գերդաստաններ»,-հայտարարեց Աշոտյանը:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Նմանատիպ նյութեր