211652_close_icon
views-count1269 դիտում article-date 10:23 21-05-2022

Բրյուսելյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ է․ «Հայաստանի հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով երկու ամսվա ընթացքում Բրյուսելում երկրորդ եռակողմ հանդիպումն է կազմակերպվում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել եւ նույն՝ հանգստյան օրը կհանդիպի Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել երկուշաբթի՝ մայիսի 23-ին: Ապրիլի 6-ին կայացած նախորդ բրյուսելյան հանդիպման ժամանակ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու հարցի վերաբերյալ էր կայացվել է որոշում:

Մայիսի 23-ին Բրյուսելում, ինչպես նշեցինք, քննարկվելու են նույն հարցերը, մասնավորապես՝ գործընթացների արագացման խոչընդոտների վերացման քայլերը: Ըստ էության՝ բրյուսելյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ է՝ համանախագահների՝ միմյանց հետ առանց շփման, բայց դե ֆակտո այդ ձեւաչափում գործելով: Հայկական կողմը պետք է անի հնարավորը հարաբերությունների հաստատման գործընթացը դե յուրե Մինսկի խմբի ձեւաչափ տեղափոխելու համար՝ լավ իմանալով, որ դրա համար իրական հնարավորություններ կստեղծվեն միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր