Անձնական ունեցվածքի գողության դեպք՝ Երևանում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած աձնական ունեցվածքի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության հետաքննական բաժին ահազանգ է ստացվել, որ մայիսի 12-ից 13–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործաադրմամբ գողացել են Մաշտոցի պողոտա 58 հասցեում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված 2 օդորակիչների շարժիչները:
Նշված վայր ժամանած օպերատիվ խմբին կատարվածի մասին արդեն հաղորդում է տվել թատրոնի տնօրեն Լուսինե Ենջակյանը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին կամ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: