«Դիմադրության» շարժման անդամներին Ապարանում դիմավորել են աղուհացով. News.am
«Դիմադրության» շարժման ավտոերթը հասել է Ապարան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը մոտեցել է մասնակիցներին դիմավորած քաղաքացիներին:
News.am-ի փոխանցմամբ՝ շարժման անդամներին դիմավորել են աղուհացով, հավաքվածները միասին վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան»:
Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկել է ընդդիմության ավտոերթը դեպի Վանաձոր, ժամը 13:00-ին էլ նախատեսված է հանրահավաք Վանաձորում