211652_close_icon
views-count19149 դիտում article-date 13:05 12-05-2022

Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին սպասարկող Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի տրանսպորտային միջոց։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր