1617 դիտում
19:44 09-05-2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայոց մայրաքաղաքը ապրում է գարնանային կյանքով: Շաբաթը տեղումնառատ է, եղանակը զով, իսկ ահա Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար եղանակը շոգ է, նույնիսկ՝ տոթ: Հավանաբար կռահեցիք, որ այդ կոլեկտիվում եռուն է մարզական առօրյան: Վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարած մասնագիտական խմբի յուրաքանչյուր անդամ գիտի իր անելիքը:Նրանք մեծ պատասխանատվությամբ են մոտենում գործին, բայց այնպես, որ իրենց լարավածությունը չզգան սաները:
Օլիմպավանում մարզվողները թվով 26 –ն են, ասել է թե՝ հավաքականի լիարժեք երկու կազմ: Տղաները լավ, կայուն մարզավիճակում են: Թիմի ղեկավարությունը անհատական մոտեցումներով սաների պատրաստականությունը օրավուր բարելավում է, նպատակով, որպեսզի 15 օր հետո, ստույգ ՝ մայիսի 21 –ին, մարզվածության աստիճանը հասնի բարձրակետին: Այդ օրը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր մրցասպարեզում կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտի հերթական առաջնությունը:
Գլխավոր մարզիչը զրույցի ժամանակ ասաց, որ առայժմ ամեն բան հարթ է ընթանում, տղաները անտրտունջ կատարում են մարզիչների հրահանգները և նրանց գործողություններում զգացվում է հաճելի նպատակամղվածություն:Հաջողվել է պարապմունքները տանել այնպիսի հունով, որ մեկնարկի օրը կաշվե ձեռնոցի մեր վարպետները ռինգի կարոտով ու մարտական տրամադրությամբ ելնեն ասպարեզ:
Հավաքականը առաջնությանը կներկայանա լրիվ կազմով և 13 անդամների անունները կհրապարակվի մրցումներից մեկ շաբաթ առաջ:
Ամբողջ համակազմին հուզում է մեկ հարց. հաջողության հասնել սեփական հարկի տակ ու արդարացնել հայ մարզասերների հույսերը:

Նմանատիպ նյութեր
6797 դիտում
19:06 24-10-2018
Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
1797 դիտում
22:42 13-08-2021
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
2392 դիտում
17:02 25-10-2015
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը. ֆոտոշարք
Այս բաժնից
2827 դիտում
21:12 20-12-2024
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
3421 դիտում
20:46 18-12-2024
Ֆուտզալի ազգային թիմը խուսափեց պարտությունից Ղազախստանի դեմ խաղում
3589 դիտում
15:13 18-12-2024
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին