slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ-չտալու որոշումը կկայացվի հունիսին
211652_close_icon

Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ-չտալու որոշումը կկայացվի հունիսին

views-count1874 դիտում article-date 18:26 09-05-2022

Եվրահանձնաժողովը Կիևից ակնկալում է Եվրամիությանն անդամակցելու հարցաշարի երկրորդ մասը, իսկ Կիևի կարգավիճակի վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը։

«Անհամբեր սպասում եմ հարցաշարի երկրորդ մասը ստանալուն: Եվրոպան մտադիր է իր որոշումը կայացնել հունիսին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նշվում է, որ երկրին թեկնածուի կարգավիճակ տալուց հետո սկսվում է ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանների շուրջ բանակցությունների գործընթացը։

Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված Flash Eurobarometer-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ԵՄ քաղաքացիների ավելի քան 65%-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին, երբ պատրաստ լինի դրան։ Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու ամենաշատ կողմնակիցները նկատվում են Պորտուգալիայում՝ 87%, և ամենաքիչը Հունգարիայում՝ 47%։ Ուկրաինայի մուտքի դեմ ամենաշատ հակառակորդները Լյուքսեմբուրգում են` 38% և Հունաստանում` 37%: Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի բոլոր երկրներում, բացառությամբ Հունգարիայի, Կիևի եվրաինտեգրման կողմնակիցների թիվը գերազանցում է 50%-ը։

Միաժամանակ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան կարծիք է հայտնել, որ Ուկրաինան մոտ ապագայում ԵՄ անդամ չի դառնա: 

Նմանատիպ նյութեր