211652_close_icon
views-count33863 դիտում article-date 18:50 07-05-2022

Քեզ բացակա չենք դնի. Երկնային ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած, ծովակցի Արտյոմ Ստեփանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 6-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում ծաղիկներ խոնարհեցին և խնկարկում կատարեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Արտյոմ Ստեփանյանի շիրիմին:
 
Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ինչպես նաև Երևանից ժամանած հյուրեր:
 
Արտյոմ Ստեփանյան
 
Ծնվել է 2001 թվականի մայիսի 6-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում:
 
Ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ մեկ քույր և եղբայր: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Արտյոմը շատ համեստ, խելացի և ընկերասեր տղա էր, շփվում էր բոլորի հետ, թե մեծերի, թե փոքրերի հետ: Կատակասեր էր, հումորի զգացումով: Նա նմանակում էր համարյա բոլորին:
 
Ծառայության է անցել 2019 թվականի հուլիսի 21-ին՝ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում: Լավ ծառայության շնորհիվ գրավել է բոլորի ուշադրությունը, եղել լավ զինակից ընկեր: Նա կրակել է АК-С զենքից և միշտ հպարտանում էր դրանով, որ լավ նշանառու է: Այդ պատճառով նրան և իր զինակից ընկերոջը պատերազմի ժամանակ տեղափոխում էին դիրքից դիրք: Մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի, Ֆիզուլու մարտերին:
 
Իր վերջին կռիվը տվել է Ֆիզուլիում: Անմահացել է հոկտեմբերի 25-ի առավոտյան թեժ մարտերի ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։


Լուսանկարները՝ Վան Մելքոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր