211652_close_icon
views-count57358 դիտում article-date 19:20 04-05-2022

Ողբերգական դեպք Երևանում. պարեկներն ու ոստիկանները բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50–ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի փողոցի շենքերից մեկի բակում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանութան պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել պարեկ  Տաթևիկ Ռոստոմյանը և կրտսեր պարեկներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Կնյազյանը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 47-ամյա  Մ․ Մ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր