37108 դիտում
23:31 30-04-2022
Արտառոց դեպք Երևանում. ոստիկանները որոնում են ԱՄՆ-ի քաղաքացուն, ով կասկածվում է ռուսաստանցի երկու կնոջ ձեռք գցելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որոնվում է ԱՄՆ-ի քաղաքացի, 56-ամյա Օսամա Ա.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի Նատալյա Մ.-ն և հայտնել, որ ապրիլի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հանրապետության փողոցում անհայտ անձը անհարգալից վերաբերմունք դրսևերոլով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, փորձել է ձեռք տալ իր մարմնին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կասկածյալը ԱՄՆ-ի քաղքացի Օսամա Ա.-ն է: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, Կենտրոնի ոստիկանություն է դիմել ՌԴ մեկ այլ քաղաքացի՝ 25-ամյա Ելենա Ն.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ անհայտ անձը նույն գործողություններն է կատարել իր նկատմամբ:
Ոստիկանները պարզել են, այս դեպքում կասկածյալը դարձյալ Օսամա Ա.-ն է:
Փաստի առթիւվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
44355 դիտում
23:39 10-06-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանները որոնում են Իրինա Ալեգրովայի հետույքին ձեռք տված ու փախուստի դիմած տղամարդուն
Այս բաժնից
34694 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ